Մամլո հաղորդագրություններ

Աշխատանքային հանդիպում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

10 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Երկուստեք կարևորեցին ՀՀ Անվտանգության խորհրդի դերը երկրի կայուն զարգացման գործում ու պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները:
Դեսպան Ֆարնուորթը ընդգծեց նաև Հայաստանի կարևոր դերը միջազգային խաղաղապահ առաքելություններում: Ողջունելով նոր կառավարության թափանցիկ քաղաքականության ռազմավարությունը՝ նա կարևորեց նաև հանրային կառույցներում բարեփոխումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման գործընթացի շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում քննարկեցին նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

×
×