Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը այսօր հանդիպեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին

10 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հանդիպեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Դեսպան Միլսի հետ զրուցեցին անվտանգության կարևոր մարտահրավերների մասին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց կոռուպցիայի և տնտեսական զարգացման հիմնախնդիրներին:
Դեսպան Միլսը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման շրջանակներում:
Ողջունելով նոր կառավարության ջանքերը, դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
Դեսպանը նշեց նաև ՀՀ կարևոր դերը միջազգային խաղաղապահ առաքելություններում: