Մամլո հաղորդագրություններ

Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով այսօր ժամանել է Արցախի Հանրապետություն

12 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով այսօր ժամանել է Արցախի Հանրապետություն: Արմեն Գրիգորյանը ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում են առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում են մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
«Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք», - ասել է Ա. Գրիգորյանը:

×
×