Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդին կից՝ գիտական խորհրդի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովի հետ

19 / 07 / 2018

Ասյօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունների ազգային կենտրոնի, ՌԴ Անվտանգության խորհրդին կից՝ գիտական խորհրդի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովի հետ:
Իվանովը ժամանել է Հայաստան «The Armenian Interest» վերլուծական կենտրոնի նախաձեռնած «Հայաստան և Ռուսաստան. իրականություն, խնդիրներ և հնարավորություններ» խորագրով՝ հուլիսի 20-ին կայանալիք համաժողովին մասնակցելու համար։
Արմեն Գրիգորյանը Պարոն Իվանովի հետ քննարկել է անվտանգության հիմնախնդիրների արդի մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: