Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն

25 / 07 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: