Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ կենսանվտանգության և կենսապահովման հարցերով բարձր մակարդակի միջգերատեսչական հանդիպում

01 / 08 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում կենսանվտանգության և կենսապահովման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին ընդառաջ տեղի ունեցավ բարձր մակարդակի հանդիպում, որին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և վերոնշյալ գերատեսչությունների՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովման ոլորտին առնչվող մի շարք հարցեր: