Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան

21 / 08 / 2018

2018 թվականի օգոստոսի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան: Այցի շրջանակներում քարտուղարը հանդիպեց Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:
Հանդիպման ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայասատանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:
Քննարկվեցին աստղադիտարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հետագա զարգացման հեռանկարները, նոր մտահաղացումները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև Հայաստանում հեռահաղորդակցային համակարգերի հասանելիության և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով արբանյակային ծրագրի մշակման և կիրարկման հնարավորությունը: