Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը մասնակցեց ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթին

04 / 09 / 2018

2018 թվականի սեպտեմբերի 4-ին ԱԽ քարտուղարը մասնակցեց ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթին, որն անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում: Շքերթին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ քարտուղարը շրջեց նախարարության տարածքով, ծանոթացավ ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը, գործունեությանը և աշխատանքային յուրահատկություններին: