Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ

10 / 09 / 2018

2018թ. սեպտեմբերի 10-ին ԱԽ քարտուղարը աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ անվտանգության ոլորտի բարեփոխումների և կառավարման կարիքների գնահատմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված քայլեր:
Անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումներին:

×
×