Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը ներկա գտնվեց Գիտությունների ազգային ակադեմիայում Վիկտոր Հաբարձումյանի 110-ամյակին նվիրված գիտաժողովի բացման արարողությանը

17 / 09 / 2018

2018 թվականի սեպտեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկա գտնվեց Գիտությունների ազգային ակադեմիայում Վիկտոր Հաբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» գիտաժողովի բացման արարողությանը։
Բացման արարողությանը հաջորդած իր խոսքում քարտուղարը ընդգծեց Հայաստանում գիտության շարունակական զարգացման կարևորությունը՝ մասնավորապես անդրադառնալով տիեզերագիտության ոլորտի շուրջ իրականացվող և իրականացվելիք գործողություններին։
Քարտուղարը մասնավորապես նշեց. «Տիեզերագիտության զարգացումը հնարավորություն կընձեռի առավելագույնս ապահովել երկրի անվտանգությունը՝ միևնույն ժամանակ լրացուցիչ խթանելով ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ազգային կարողությունների զարգացմանը: Առաջիկայում Հայաստանում կմեկնարկեն համապատասխան օրենսդրական դաշտի կազմավորման, հայկական տիեզերական ծրագրի՝ այդ թվում նաև սեփական արհեստական արբանյակի գործարկման հնարավորությունների շուրջ քննարկումները։»