Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլլսին

01 / 10 / 2018

2018 թվականի հոկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղարը ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլլսին։ Սա այս տիպի վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է դեսպան Միլլսի պաշտոնավարման ժամկետը։ Քննարկեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին քարտուղարը հայտնեց իր երախտագիությունը դեսպանին տարիների աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ավանդի համար։