Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Թիեն Ըրլոնգին

01 / 10 / 2018

2018 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Թիեն Ըրլոնգին։
Քարտուղարը և Դեսպան Ըրլոնգը քննարկեցին միջգերատեսչական, միջպետական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման կարևորությունը։ Քարտուղարը բարձր գնահատեց Չինաստանի ներդրումը ինչպես գլոբալ անվտանգության կայունության գործում, այնպես էլ զուսպ և պատասխանատու քաղաքականությունը զենքի վաճառքի հարցում։
Քննարկվեցին նաև բարձր մակարդակի երկկողմ այցելությունները ու դրանց արդյունքները։
Հանդիպման ավարտին արձանագրվեց երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։