Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ

19 / 10 / 2018

2018 թվականի հոկտեմբերի 19-ին Անվտանգության Խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների և ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի ներկայիս դրությունը, առկա խնդիրները դրանց լուծման հեռանկարները։ Առավելապես կարևորվեց պետական ներդրումային քաղաքականության բարելավման, գիտահետազոտական ներուժի գործնական կիրառման և ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների համար բարենպաստ, արտոնյալ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Եղան մի շարք աշխատանքային պայմանավորվածություններ խնդիրների վերհանման, դրանց դասակարգման և լուծումներ գտնելու գործընթացի շուրջ։