Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Կիբերանվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանիին

22 / 10 / 2018

2018 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Կիբերանվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին: Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կիբերանվտանգության հետ կապված իրավիճակը, որին հաջորդել կարծիքների փոխանակում մի շարք հարցերի շուրջ։