Մամլո հաղորդագրություններ

release

Մինսկում տեղի ունեցավ երկկողմ հանդիպում ՀՀ ԱԽ քարտուղարի և Բելառուսի ԱԽ պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև

30 / 10 / 2018

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցավ երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ԲՀ ԱԽ գրասենյակի միջև 2019-2020 թվականների համագործակցության պլանը։