Մամլո հաղորդագրություններ

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։

31 / 10 / 2018

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018 թվականի հոկտեմբերի 31-ին մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Բացման խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցեր:
Այսօր ավելի վաղ քարտուղարը ՀՀ Նախագահի գլխավորությամբ մասնակցել է Բելառուսի Հանրապետության Նախագահի անունից Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման պատվիրակությունների ղեկավարների պատվին կազմակերպված ընդունելությանը։

×
×