Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը մասնակցեց Մյունխենյան անվտանգության համաժողովի Հիմնական խմբի գործունեության շրջանակներում կազմակերպված քննարկումների

01 / 11 / 2018

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց Մյունխենյան անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) գործունեության շրջանակներում կազմակերպված «Սպառազինությունների վերահսկման ու վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ» և «Տարածաշրջանային կոնֆլիկտների վերաբերյալ» քննարկումներին։ Քննարկման ընթացքում քարտուղարը հանդես եկավ ելույթով, որտեղ անդրադարձավ Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հրամայականին, հատուկ կարևորելով բոլոր կողմերի շահերի պաշտպանությունը, զինադադարի որպես առաջնահերթ նախապայմանի խստագույն պահպանումը և Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների հնարավոր դրական ազդեցությունը։ Քարտուղարը ևս մեկ անգամ ընգծեց, որ ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում։