Մամլո հաղորդագրություններ

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

08 / 11 / 2018

2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։
Նիստի ընթացքում ստորագրվեցին մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվեց նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրությանը ներկայացվելիք փաստաթղթերին։

×
×