ԱԽ պատմություն

Անվտանգության խորհրդի և նման գործառույթներ նախկինում իրականացրած կառույցների գործունեության տարեգրություն

*Ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ՝ հաշվի առնելով անվտանգության խորհրդին վերապահված առկա և նախկինում գործող գործառույթներից բխող գաղտնիությունը:

• 2018 թվականի հունիսի 19-ին ընդունվել է Վարչապետի «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N802-Լ որոշումը։
• 2018 թվականի հունիսի 11-ին ընդունվել է Վարչապետի «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N752-Լ որոշումը։
• 2018 թվականի մայիսի 17-ին Վարչապետի N519-Ա որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
• 2018 թվականի մարտի 7-ին ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը, որով հաստատվել է նաև Անվտանգության խորհրդի կազմը։
• 2017թ-ի մայիսի 2-ին Նախագահի ՆՀ-349-Ա հրամանագրով Յուրի խաչատուրովը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
• 2016թ-ի հոկտեմբերի 3-ին Նախագահի ՆՀ-1072-Ա հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
• 2016թ-ի հունիսի 6-ին ՀՀ Նախագահի ՆՀ-460-Ա հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

• ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասով, սահմանվել է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, որը Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գլխավորում է վարչապետը: Սահմանադրական նշված փոփոխություններով Անվտանգության խորհրդին տրվել է սահմանադրական մարմնի կարգավիճակ, որը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:
• 2015 թվականի փետրվարի 12-ին Նախագահի ՆՀ-211-Ա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը «16. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ»:
• 2014 թվականի մայիսի 7-ին ՀՀ Նախագահի ՆՀ-107-Ա հրամանագրով 2008 թվականի մայիuի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրով հաստատված հավելվածի 16-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «16. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ» և լրացվել է հետևյալ բովանդակությամբ «17. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ»:
• 2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի ՆՀ-98-Ա հրամանագրով Արթուր Բաղդասարյանը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
• 2008 թվականի մայիսի 26-ին ՀՀ Նախագահի «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ ՆՀ-128-Ն հրամանագրի համաձայն՝ հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (գաղտնի)։ Միևնույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-63 կարգադրությունն առ 14.06.1998թ:
• 2008 թվականի մայիսի 4-ին ՀՀ Նախագահի ՆՀ-106-Ա հրամանագրով հաստատվել է ԱԱԽ կազմը։ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար։
• 2008 թվականի ապրիլի 21-ի ՀՀ Նախագահի ՆՀ-91-Ա հրամանագրով Արմեն Գևորգյանը ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից:
• 2007 թվականի հունիսի 12-ի ՀՀ Նախագահի ՆՀ-149-Ա հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

• 2007 թվականի ապրիլի 4-ի ՀՀ Նախագահի ՆՀ-81ա հրամանագրով Սերժ Սարգսյանը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
• 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն նախատեսվել է ՀՀ Նախագահի կողմից խորհրդակցական մարմնի կարգավիճակ ունեցող ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմավորում:
• 1999 թվականի Նոյեմբերի 20-ի ՀՀ Նախագահի Ն/Հ 441 հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
• 1998 թվականի հունիսի 14-ի ՀՀ Նախագահի ՆՀ-63 հրամանագրով փոփոխվել է ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կազմը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ԱԽ քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարող։
• 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՀ Նախագահի ՆՀ-820 հրամանագրով Ժիրայր Լիպարիտյանը ազատվել է ՀՀ նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնից:
• 1994 թվականի նոյեմբերի 15-ի ՀՀ Նախագահի ՆՀ-392 հրամանագրով Ժիրայր Լիպարիտյանը նշանակվել է ՀՀ նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական:
• 1993 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Նախագահի ՆՀ-247 հրամանագրով Աշոտ Մանուչարյանը ազատվել է ՀՀ նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնից:
• 1991 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՀ Նախագահի ՆՀ-33 հրամանագրով ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։
• 1991 թվականի նոյեմբերի 22-ին Ն/Հ 3-րդ հրամանագրով Աշոտ Մանուչարյանը նշանակվել է ՀՀ նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական: