ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյան

էլ. հասցե armen.grigoryan@gov.am
հեռ․ (+374 10) 590-222 (ընդունարան)

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25 – ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում

Կրթություն և գիտական գործունեություն
• 2011 – 2013 թվականներին զբաղվել է «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գիտական աշխատանքի հեղինակմամբ
• 2009 - 2011 թվականներին մասնակցել տարբեր միջազգային կրթական նախագծերի Ջորջթաունի, Հելսինկիի համալսարաններում, Իտալիայի հանրային կառավարման դպրոցում և այլն
• 2009 – 2011 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
• 2001 – 2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

Աշխատանքային գործունեություն
• 2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
• 2015 – 2018 թվականներին Աշխատել է «Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում, որպես ընտրական ծրագրերի համակարգող
• 2017 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել 3000 դիտորդներ
• 2017 թվականի սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի փորձագետ՝ «Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության» թեմաներով
• 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ
• 2015 թվականից մինչ 2018 թվականի ապրիլը հրավիրյալ դասախոս է եղել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազագային հարաբերությունների ֆակուլտետում
• 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ
• 2012 - 2013 թվականներին աշխատել է «Counterpart International Armenia» հասարակական կազմակերպությունում որպես Քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող

Այլ տվյալներ
• 2011 թվականից մինչ 2018 թվականի ապրիլը հրապարակել է վերլուծական հոդվածներ «Սիվիլնեթ», «Մեդիամաքս» և «EVN report» լրատվական կայքերի համար՝ Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական թեմաներով
• 2003 – 2005 թվականներին ծառայել է Արցախի հանրապետության զինված ուժերում
• Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է
• Ամուսնացած չէ