ՀՀ Փոխվարչապետ

team

Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 փետրվարի 1989 թ., ք. Երևան

Կրթություն
2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում
2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում
2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում

Աշխատանքային գործունեություն
2009-2013 թթ. – աշխատել է «Զարգացման հայկական բանկում»` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ
2010-2011 թթ. - հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը
2014-2016 թթ. – աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր)
2014-2018 թթ. - ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը
2017-2018 թթ. - եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից
2018 թ․ մայիսի 11-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
2018 թ. հոկտեմբերի 16-ից իրականացրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները
2019 թ. հունվարի 16-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Այլ տվյալներ
2016 թ. Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։

Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թ.-ից՝ կուսակցության վարչության անդամ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: