Արտաքին գործերի նախարար

team

Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար

Ծննդյան թիվն ու վայրը՝

Մարտի 20, 1966թ. Երևան, Հայաստան:

Կրթությունը՝

1990թ. - Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
1991թ. - Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում:

Աշխատանքային գործունեությունը՝

1991-1993թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար
1993-1997թթ. - Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանություն, երկրորդ, ապա առաջին քարտուղար
1995-1997թթ. - Վատիկանում ՀՀ դեսպանություն, առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն)
1997թ. - ՀՀ վարչապետի օգնական
1997-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Առաջին եվրոպական բաժանմունքի տնօրեն
1998-1999թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1999-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2002-2008թթ. - Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2002-2008թթ. - Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2008-2011թթ. - Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2011-2014թթ. - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող
2014-2018թթ. - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

Դիվանագիտական աստիճանը՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Պետական պարգևներ՝

2011թ. - ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ

Օտար լեզուները՝

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ամուսնացած է, ունի երկու որդի: