ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ

team

Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 24-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992-1995թթ.
Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
1998-2005թթ.
Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
2006թ.
Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ:
2007թ.
Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ:
2010թ. հունվարի 25
Շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2017թ. սեպտեմբերի 28
Նշանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար:
2018թ. մայիսի 24
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1990թ. հունիսի 1
Ընդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարան, հրամանատարատակտիկական բաժին:
1995-1998թթ.
Սովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով:
2005-2006թթ.
Սովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, մի շարք գերատեսչական այլ մեդալներով:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1991-1992թթ. ծառայել է հատուկ գնդում: