Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

14 / 11 / 2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:

Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե ինչու՞ է Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկում տնտեսությանը վերաբերող հարցեր իր իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ տնտեսությունը հայ-իրանական երկկողմ հարաբերություններում առանձնահատուկ արժեք ունի, որն արդեն անվտանգային երանգ է իր մեջ ներառում:

Անդրադառնալով ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ 2021թ մայիսին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք՝ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարվա սեպտեմբեր, երբ Ադրբեջանը նորից հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ Հայաստանը նորից ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել, սակայն չի ստացել անհրաժեշտ օգնություն սուվերեն տարածքը պաշտպանելու համար: Այս ամենն առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը Հայաստանը դեռ չի ստացել՝ չնայած, որ քննարկումներ եղել են տարբեր ձևաչափերում:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ռազմական հարաբերություններին թե՛ արևմտյան և թե՛ արևելյան գրծընկերների հետ, ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի միայն շարժվում է խաղաղության օրակարգով, իսկ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերում իրականացվում է միայն ու միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ