ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեո Դոքերթիի հետ
20 / 11 / 2023
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
×
×