ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վախթանգ Գոմելաուրիի հետ
29 / 11 / 2023
Նոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձել են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ:
×
×