Ներքին գործերի նախարար

team

Վահե Ղազարյան

Ներքին գործերի նախարար

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում

Կրթությունը`

2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
1991-1995 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում

Աշխատանքային գործունեությունը`

2023թ հունվարի 9-ին ՀՀ Վարչապետի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար
2020 թ. հունիսի 8-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ
2019 թ. մայիսի 22-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ
2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը
2016-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը
2012-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը
2009-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը
2007-2009 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի պաշտոնը
2005-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազորի պաշտոնը /ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/
2004-2005 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչի պաշտոնը /ի հաշիվ ավագ տեսուչի/
2003-2004 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչի պաշտոնը /ի հաշիվ ավագ տեսուչի/

Այլ տվյալներ՝

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով
1995-1996 թթ. ծառայել է Զինված ուժերում

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի