
Ցավակցական հեռագիր
29 / 03 / 2019
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբեթ Կասիմովին:
Հեռագրում մասնավորապես ասված է՝
Հարգելի գործընկեր,
Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի մասին, որի կապակցությամբ հայտնում եմ Ձեզ իմ խորազգաց ցավակցությունը և խնդրում կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր փոխանցել զինվորական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հարազատներին ու մերձավորներին:
×
×