Անվտանգության Խորհրդի մասին
Անվտանգության խորհրդի գործառույթները
Անվտանգության խորհուրդը՝
1. սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝
1) իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում.
2) հաստատում է`
ա. զինված ուժերի զարգացման պլանը,
բ. այլ զորքերի զարգացման պլանը,
գ. զինված ուժերի ծավալման պլանը,
դ. զինված ուժերի զորահավաքային պլանը,
ե. զինված ուժերի կիրառման պլանը,
զ. Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը,
է. քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը,
ը. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.
3) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ
2. Վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
3. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ