
Շնորհավորական հեռագիր
18 / 02 / 2019
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական –Անվտանգության Խորհրդի Քարտուղար Կ.Ն. Կասիմովին:
Հեռագրում մասնավորապես ասված է՝
«Հարգելի Կալմուխանբետ Նուրմուխանբետովի,
Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ այդ կարևոր պետական պաշտոնում Ձեր գործունեությունը բազմակողմանիորեն կնպաստի Ղազախստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու հետագա ամրապնդմանը:
Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում հետագայում ևս համատեղ ջանքեր գործադրել ինչպես Պայմանագրի Կազմակերպության, այնպես էլ երկկողմ ձևաչափում մեր կառուցվածքների միջև համագործակցության խորացնելու ուղղությամբ: Ակնկալում եմ Ձեր անձնական աջակցությունը Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերում:
Օգտվելով առիթից` ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Կալմուխանբետ Նուրմուխանբետովի քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և ամենայն հաջողություն՝ Ձեր գործունեության մեջ:»