
Շնորհավորական հեռագիր
21 / 03 / 2019
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Տաջիկստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Մահմադալի Մահմադուլլո Վաթանզոդային:
Հեռագրում մասնավորապես ասված է՝
«Հարգելի՛ Մահմադալի Մահմադուլլո,
Շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ այս կարևոր պետական պաշտոնում Ձեր գործունեությունը լիովին կնպաստի Տաջիկստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու հետագա ամրապնդմանը:
Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում շարունակելու համատեղ ջանքեր գործադրել մեր կառույցների միջև փոխգործակցության խորացման ուղղությամբ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Հույս եմ հայտնում, որ Ձեր անձնական աջակցությամբ Հայաստանի և Տաջիկստանի Հանրապետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի:
Հարգելի՛ Մահմադալի Մախմադուլլո, օգտվելով առիթից` ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ աշխատանքում:»