Շնորհավորական հեռագիր
07 / 05 / 2019
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Վրաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիորգի Գախարիային:
Հեռագրում մասնավորապես ասված է՝
«Հարգելի պարոն Գախարիա,
Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր գործունեությունը այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի Վրաստանի ազգային անվտանգության ապահովման հարցերի արդյունավետ լուծմանը, մեր երկու հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:
Միաժամանակ, անվտանգության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով հրավիրում եմ Ձեզ հարմար ժամկետում այցելել Հայաստանի Հանրապետություն:
Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի հայ-վրացական փոխգործակցության զարգացմանը, երկկողմ համագործակցության նոր եզրերի բացահայտմանը` ի շահ հայ-վրացական ավանդական բարեկամության և մեր եղբայրական պետությունների ազգային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:»