ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ։
23 / 09 / 2019
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս Հայաստանի բոլոր ժողովուրդներին մեր հիրավի ամենակարևոր և մնայուն ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առիթով:
Այսօր և միշտ մենք վերահաստատում ենք մեր խոնարհանքը բոլոր այն հայրենասերներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման, դրա սահամնների անքակտելիության և ժողովրդի խաղաղ կյանքի, մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի և իրական հենարանն է:
Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:
Սիրելի հայրենակիցներ, մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը, զարգացնելու ենք տնտեսությունը, ապահովելու ենք սոցիալական համերաշխությունն ու բարձր կենցաղը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն, երջանիկ և զարգացած Հայրենիք:
Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը:
Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք:»