Հայտարարություններ

announcement

Ցավակցական հեռագիր

27 / 12 / 2019

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել իր Ղազախստանցի գործընկեր Կալմուխանբետ Կասիմովին Ալմաթի – Նուր-Սուլթան չվերթի Fokker-100 ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ Հաղորագրության մեջ մասնավորապես ասված է։

«Հարգելի Կալմուխանբետ Նուրմուխանբետի, Խորին ցավակցություն եմ հայտնում Ալմաթի – Նուր-Սուլթան չվերթի Fokker-100 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով կան բազմաթիվ զոհեր:

Անկեղծորեն ցավակցելով և սգալով կատարվածի կապակցությամբ՝ խնդրում եմ իմ ցավակցությունները և զորակցության խոսքերը փոխանցել այս սարսափելի վթարում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Ինքնաթիռի վթարի հետևանքով բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։»