Հայտարարություններ

announcement

Ամանորյա ուղերձ

31 / 12 / 2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամանորյա ուղերձը:

«Սիրելի հայրենակիցներ,

Ընդամենը մի քանի ժամից մենք մուտք կգործենք 2020 թվական:

Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության, անվտանգության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում:
2019 թվականը կայացման, հեղափոխության ամրապնդման տարի էր, իսկ 2020-ը զարգացման ու նվաճումների տարի կլինի։ Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը, որի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։ Սրանից ավելի կարևոր ձեռքբերում դժվար է պատկերացնել։

2019 թվականի բոլոր հաջողությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար։

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին շուրջ բոլորը իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին»։