Հայտարարություններ

announcement

Շնորհավորական ուղերձ

12 / 06 / 2020

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Հեռագրում մասնավորապես ասված է.

Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով:

Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում: