Հայտարարություններ

announcement

ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 2024թ. միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն

31 / 01 / 2025

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Ծրագրի հերթական համարը` 3

Նպատակը՝
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության լրամշակում (վերանայում)՝ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների հաշվառմամբ:

Միջոցառումների անվանումները՝
3.1 Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծում:

Միջոցառումների իրականացման արդյունքները՝
2024 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի համապատասխան որոշման նախագիծը սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Միջոցառումների չկատարման, այդ թվում՝ սահմանված ժամկետում, պատճառները՝
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների բնույթն ու զարգացումները՝ նպատակահարմար էր գտնվել Ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման աշխատանքների իրականացումը տարաժամկետել:

Միջոցառումների անվանումները՝
3.2 Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման աշխատանքների իրականացում:

Միջոցառումների չկատարման, այդ թվում՝ սահմանված ժամկետում, պատճառները՝
ՀՀ վարչապետի կողմից որոշման նախագիծն ընդունելուց հետո կմեկնարկի ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության լրամշակման աշխատանքների իրականացումը: