Ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալը չպիտի փոխկապակցվի որևէ այլ հարցի հետ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
25 / 05 / 2021
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցերին` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և այս առնչությամբ վերջին լարվածությանը:
Խոսելով այս խնդրով ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀԱՊԿ գործիքակազմը դեռ սպառված չէ և Հայաստանում ակնկալում են ՀԱՊԿ կողմից անհրաժեշտ մեխանիզմների գործարկում՝ խնդրի արագ և ամբողջական կարգավորման համար, շեշտելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել էր Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով, սակայն սահմանային վերջին լարվածությունը և այսօր հայկական կողմից զինծառայողի զոհվելու հանգամանքը ամբողջովին փոխում է պատկերը և կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Հայաստանը ստիպված կլինի ՀԱՊԿ-ին դիմել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածով, որը նախատեսում է անդամ երկրին փոխօգնության լրիվ այլ գործիքակազմ:
Արմեն Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալը չպիտի փոխկապակցվի որևէ այլ հարցի հետ:
Հարցազրույցի ամբողջական տեսանյութը այստեղ