Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին

28 / 06 / 2021

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին՝ խոսելով կայացած ընտրությունների արդյունքների և ներքաղաքական հետագա զարգացումների մասին: Հատուկ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և այդ հարցում ռուս սահմանապահների ներգրավվածությանը:

Պատասխանելով ընտրությունների արդյունքների հետ կապված հարցին Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ուժերը այս ընտրություններում հայտ էին ներկայացրել ոչ թե ընդդիմություն լինելու, այլ իշխանություն դառնալու հույսով, և այս իմաստով վերոնշյալ ուժերի համար վերջին ընտրությունները պարտություն էին, ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ վերադարձ անցյալին չի լինելու:

Խոսելով բանակի բարեփոխումների մասին Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, որ այս հարցում վերջին վեց ամսվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել և Անվտանգության խորհրդի գրասենյակը Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի հետ փոխգործակցությամբ գրեթե ավարտին է հասցրել բանակի բարեփոխումների հայեցակարգը, միաժամանակ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս այդ հայեցակարգը կհաստատվի և կգնանք բանակի բարեփոխման ուղղությամբ: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորեց պրոֆեսիոնալ բանակին անցման ուղղությամբ աշխատանքները:

Ամբողջական տեսանյութը այստեղ