Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

«Ղարաբաղյան հարցը սահմանի հարց չէ, այլ ինքնորոշման, հետևաբար հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան չի կարող վերաբերվել Արցախյան խնդրին» ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

06 / 07 / 2021

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, ի թիվս այլ հարցերի անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման, այս հարցում մեր անելիքների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ զարգացումներին:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիոն գործընթացի և այդ համատեքստում ընդդիմության կողմից շրջանառվող այն պնդման մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ինքնին նշանակում է հրաժարվել Արցախից՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ցավոք մեր ընդդիմությունը գործընթացները հաճախ ընկալում է նույն կերպ ինչպես Ադրբեջանը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ բաց է և քանի դեռ այդ հարցը լուծված չէ, որևէ այլ գործընթաց չի կարող ազդել վերջինիս վրա:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից արված վերջին հայտարարությանը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարության մասով հայկական կողմի անհանգստությունը այն է, որ ոչ կառուցողական հայտարարությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա, և նման հայտարարությունները Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս: Հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած խնդրի կարգավորման հարցում Հայաստանը ակնկալում է ՀԱՊԿ-ից խոսուն և առարկայական քայլեր:

Հարցազրույցի ընթացքում քարտուղարը նաև անդրադարձել է անվտանգային առաջնահերթություն ներկայացնող այլ հարցերի:

Ամբողջական տեսանյութը այստեղ