ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին
20 / 08 / 2021
Հարցազրույցի առանցքային թեման օրերս հրապարակված կառավարության ծրագիրն էր, մասնավորապես ծրագրի անվտանգային բաղադրիչը:
Խոսելով բանակի բարեփոխումների մասին Արմեն Գրիգորյանը նշեց, որ այդ բարեփոխումների առանցքում պրոֆեսիոնալ բանակ ունենալու նպատակն է և այս նպատակին հասնելու ճանապարհին կարևորեց, որպեսզի սահմանապահ գործառույթը այսուհետ դրվի սահմանապահ զորքերի վրա, իսկ բանակը հետայսու ամբողջովին կենտրոնանա ռազմական գործի մեջ հմտանալու և անհրաժեշտության դեպքում միայն զբաղվի ռազմական գործողություններով:
Կարևորվել է նաև բանակի անցումը պրոֆեսիոնալ հիմունքների և բանակի համալրման գործում կանանց ներգրավմանը ավելի մեծ ուշադրություն դարձնելու խնդրին:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին թեմային՝ քարտուղար Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման Ադրբեջանի հետ, հավելելով, որ սահմանազատման և սահմանագծման հետ Լեռնային Ղարաբաղի խնդիրը որևէ կապ չունի, դրանք առանձին հարցեր են:
Հարցազրույցը ամբողջությամբ այստեղ