ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին
30 / 09 / 2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի տաղավարում:
Հարցազրույցի ընթաքում ԱԽ քարտուղարը պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ և ամենակարևոր ձևաչափն է: Իսկ հայկական կողմի այսօրվա կարևոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի երկարաժամկետ լուծումը:
ԱԽ քարտուղարը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում հնարավոր է քննարկել և հնարավորինս արագացնել Բաքվում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Գրիգորյանը կարևորել է այդ հարաբերություններում Ռուսաստանի դերը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում բոլոր հնարավոր ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում:
Հարցազրույցը ամբողջությամբ այստեղ