Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Շանթ ՀԸ-ն «Հեռանկար» վերլուծական ծրագրին

10 / 11 / 2021

Նոյեմբերի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Հեռանկար» վերլուծական ծրագրին:

Անդրադառնալով նոյեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտմանը, ինչի արդյունքում զոհվել էր քաղաքացիական անձ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում շեշտվում էր հետաքննություն սկսելու անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքները միտված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեությունը ԼՂ-ում հարցականի տակ դնելուն կամ աշխատանքների հնարավորինս պատշաճ կատարումը ձախողելուն:

Խոսելով «3+3» ձևաչափի մասին ԱԽ քարտուղարը ընդգծել է՝ ըստ Հայաստանի մոտեցման օրակարգում չպետք է լինի այնպիսի հարցերի քննարկում, որոնք Հայաստանը արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, իսկ տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցը քննարկվում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ