ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցն «Ազատություն» TV-ին
02 / 12 / 2021
Այսօր «Ազատություն» TV-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Կարլեն Ասլանյանին:
Անդրադառնալով փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը և Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպմանը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի օրակարգը մնում է նույնը՝ միջանցքային տրամաբանության որևէ հարցի քննարկում չի կարող լինել: Ա.Գրիգորյանը հավելել է, որ Երևանը պատրաստ է վերականգնել Խորհրդային Միության շրջանում գոյություն ունեցող ենթակառուցվածքները, իսկ հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միայն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների համատեքստում:
Խոսելով սահմանային լարվածության թուլացման և անվտանգության երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը առաջարկություն է ներկայացրել և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին: Ներկայացված առաջարկությունների մեջ նաև ներառված են եղել զորքերի հայելային տարբերակով երկկողմանի դուրսբերման, այնուհետև հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքեր տեղակայման (որոնց թվաքանակը և զենքը պետք է սահմանափակ լինեն) վերաբերյալ հարցերը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական որոշ հարցերի:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ