Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրին

16 / 01 / 2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրին:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ու դրա արդյունքների վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ հանդիպումը անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում և երկխոսությունը շարունակելու հնարավորություն կա: Անդրադառնալով սահմանների բացմանը Արմեն Գրիգորյանը նշել է, որ հնարավոր է գործարկել Գյումրի-Կարս երկաթգիծը և եթե տարածաշրջանային ապաշրջափակում տեղի ունենում, ապա հնարավորություն կստեղծվի կապ հաստատել ինչպես Իրանի Չաբահար նավահանգստի, այնպես էլ Հնդկաստանի հետ:

Խոսելով իր ամերիկյան այցի մասին՝ ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ հանդիպմանը անդրադարձ է եղել ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ՝ տարածաշրջանային անվտանգային խնդիրներին ու Հայաստանի մոտեցումներին՝ վերոնշյալի վերաբերյալ, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակի ու Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև գոյություն ունեցող կապի մասին հարցին` Ա. Գրիգորյանը պատասխանել է, որ չի կարելի բացառել դեպքերի փոխկապվածությունը, բայց Հայաստանը շարունակում է պարբերաբար գնահատել իր շուրջ ստեղծված իրավիճակը և քայլեր ձեռնարկել:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ