ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերությանը
27 / 01 / 2022
Հունվարի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է ՍիվիլՆեթ առցանց հեռուստաընկերության տաղավարում:
Հարցազրույցի սկզբում ԱԽ քարտուղարը շնորհավորել է Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ և իր խոնարհումն է հայտնել բոլոր զինված հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի պաշտպանության գործում: Անդրադառնալով Հայոց բանակի բարեփոխումների վերաբերյալ հարցին՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ կառավարության հիմնական նպատակն է արհեստավարժ բանակի ձևավորումը, որը հնարավորություն կտա ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել, ինչպես նաև լուծել մի շարք կառուցվածքային հարցեր:
Պատասխանելով աշխարհում և մասնավորապես Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու մեր տարածաշրջանի հնարավոր ապակայունացման կապին, ԱԽ քարտուղարը նշել է, որ կառավարությունը շարունակաբար աշխատում է գնահատել թե՛ տնտեսական և թե՛ ռազմաքաղաքական հնարավոր ազդեցությունները մեր տարածաշրջանի վրա: Այս համատեքստում ընդգծել է, որ Հայաստանը ակտիվ քննարկումներ է ունենում իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանը մնա ուշադրության կենտրոնում և այդպիսի հավաստիացումներ, որ անվտանգության վակում չի առաջանա՝ հայկական կողմը ստացել է:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական լուծմանը և ներքաղաքական որոշ հարցերի:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ