Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Factor TV»-ին

14 / 02 / 2022

Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել «Factor TV»-ին:

Հարցազրույցի սկզբում պատասխանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և մեր տարածաշրջանում դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանն ակտիվ քննարկումներ է ունենում իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանը մնա ուշադրության կենտրոնում և այդպիսի հավաստիացումներ, որ այն կշարունակի մնալ ուշադրություն կենտրոնում հայկական կողմը ստացել է: Ա. Գրիգորյանը նաև հավելել է, որ կառավարությունը շարունակաբար աշխատում է գնահատել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար հնարավոր և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական ազդեցությունները:

Պատասխանելով 2016թ-ի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի և դրա շրջանակներում ակնկալվող հանրաքվեի մասին հարցին ԱԽ քարտուղարը նշել է, որ եթե Կազանի փաստաթղթում ինքնորոշման իրավունքը և միջանկյալ կարգավիճակը երկկողմ համաձայնություն էր և միասնական փաստաթղթում առկա էր, ապա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրվելիք փաստաթղթում ինքնորոշման իրավունքի իրացման մասին որպես գործողություն որևէ խոսք չի եղել: Ավելին փաստաթղթով Ադրբեջանի նախագահն որևէ պարտավորություն չէր կրում, հետևաբար, հանրաքվեն կարող էր անժամկետ հետաձգվել:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ