ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին
21 / 04 / 2022
Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել է Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի տաղավարում:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանն՝ ԱԽ քարտուղարը կարևորել է դրանում անվտանգությանը վերաբերվող կետերի առկայության փաստը և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի մասին շեշտադրումը:
Պատասխանելով խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ խաղաղության օրակարգը իր մեջ նաև ներառում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական որոշ հարցերի:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ
×