Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

11 / 07 / 2022

Հուլիսի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազանգին նշել է, որ կողմերը քննարկել են առավել ակտիվ առաջ շարժվելու հնարավորությունները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Ա.Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների և այդ մասին երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունները ևս նշել են:

Պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջացած հնարավոր փակուղու վերաբերյալ հարցին՝ ԱԽ քարտուղարը նշել է. «Այն չի կարելի որակել որպես փակուղի, քանի որ սահմանազատման հարցով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով և երկու կողմերն էլ այն դրական են համարել, իսկ մյուս հանդիպումները տեղի են ունենալու Մոսկվայում և Բրյուսելում: Հայկական կողմը հույս ունի, որ կողմերը շուտ համաձայնության կգան և հաջորդ հանդիպումները ևս տեղի կունենան: Վերջերս Սանկտ Պետերբուրգում ապաշրջափակման հարցի շրջանակներում փոխավարչապետերը հանդիպել են և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել: Կարծում եմ այս առումով ևս դրական ազդակներ կան առաջ շարժվելու համար»:

Խոսելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ իր հանդիպման մասին Ա. Գրիգորյանը որակել է այն որպես դրական և արդյունավետ, մանրամասնելով, որ քննարկվել են երկկողմ համագործակցության տնտեսական և անվտանգային հարցեր:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ