ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին
26 / 04 / 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 27-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:
Անդրադառնալով ԼՂ-ի և մասնավորապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ հարցին ԱԽ քարտուղարը նշել է, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատուն վերջինս է: Հավելել է նաև, որ Մոսկվան քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի ԼՂ-ում բնակվող 120000 հայերը էթնիկ զտման չենթարկվեն, քանի որ Ադրբեջանի այսօրվա քայլերի միակ նպատակը հենց դա է:
ԼՂ հիմնահարցի կարգավորմանն անդրադառնալիս՝ քարտուղար Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար շարունակում է առաջնային մնալ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմ ստեղծելը:
Ա. Գրիգորյանը կոչ արեց ապրիլի 28-30-ը Բաքվում կայանալիք «2023 Ֆորմուլա 1 գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։
Հարցազրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել ներքաղաքական որոշ հարցերի:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ